
Պեկինում անցկացվեց գեղասահքի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 186,84 միավորով գրավեց երկրորդ տեղը և արժանացավ Միլանում 2026թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրի:
21 –ամյա Կարինան և 24 –ամյա Նիկիտան մարզաձևի ռուսական դպրոցի սաներ են ու բազում մրցաշարերում են հանդես եկել: Ավելին, հաղթող են դարձել Budapest Trophy 2021, Denis Ten Memorial Challenge 2021 ավանդական մրցումներում, իսկ Challenge Cup-ում դարձյալ ճանաչվել են երկրորդը: