Մեկ տարի հետո, հուլիսի 23 –ին, պետք է տրվի << Տոկիո- 2020 >> -ի մեկնարկը։ Այդ կապակցությամբ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել առցանց արարողություն՝ << Մենք ուժեղ ենք միասին >> կարգախոսով։ Դա հաստատում է համավարակի պայմաններում համերաշխության, միասնության կարևորությունը և ընդգծում է օլիմպիական խաղերի համախմբող ուժը :
Կարճ ջրերի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, ճապոնուհի Ռիկակո Իկեեն երկրպագուներին կոչ է արել աջակցել մարզիկներին՝ օլիմպիական խաղերի դժվարին ճանապարհին: Լողորդուհին վերջերս է հաղթահարել լեյկոզը և դեռ հույս ունի մրցել նաև տանը՝ Տոկիոյի մարզահանդեսում:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել ճապոնացի գործընկերներին, երկրի վարչապետին, կազմկոմիտեին, նահանգապետին, մարզիկներին, ամառային մարզաձևերի ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին, հովանավորներին ․ ․ ․ Նա նշել է, որ առանց այդ աջակցության հնարավոր չէր կայացնել խաղերը հետաձգելու պատմական որոշումը: