
Շորտերն ու հողաթափերը անընդունելի հագուստ են շախմատի խոշոր մրցաշարերում, այս մասին ասել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը։
«Մենք մեղմացրել ենք հագուստ կրելու կանոնակարգը և թույլատրվել է նաև ջինս կրել», - նշել է Դվորկովիչը։ - Գլխավորն այն է, որ զգեստը նրբագեղ տեսք ունենա և չստեղծվի տպավորություն, թե անձը անհարգալից է վերաբերվում միջոցառմանը կամ՝ մրցակիցներին։ Հագուստ կրելու կանոնակարգը պետք է համապատասխանի մրցման բնույթին»։
Դվորկովիչը նաև հավելել է, որ աշխարհի առաջնությունում կամ թեկնածուների մրցաշարերում ավելի խիստ պետք է լինել: Մասսայական մրցաշարերում կարելի է ոչ պաշտոնական լինել: Դրանում վատ բան չկա, բայց շորտերը կամ հողաթափերը հարիր չեն մրցումների, առավել ևս՝ աշխարհի առաջնությունների պարագայում:
Անցյալ տարի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը որակազրկվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունում հագուստի կանոնակարգը խախտելու համար. նա խաղի ներկայացավ ջինսով: Փոխարենը նորվեգացին հայտարարեց, որ այլևս չի խաղալու շախմատի համաշխարհային ֆեդերացիայի մրցաշարերում։ Վերջիվերջո, որոշում կայացվեց մեղմացնել աշխարհի կայծակնային առաջնության հագուստի կանոնակարգը, որից հետո Կարլսենը համաձայնեց մասնակցել մրցաշարին և առաջին տեղը բաժանեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ։