
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ՄԱԿ-ին կներկայացնեն օլիմպիական զինադադարի առաջարկ՝ 2026թ. Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում:
Տայանին ասել է, որ Իտալիան միշտ կողմնակից է եղել խաղաղությանը: Միլանի և Կորտինայի օլիմպիական խաղերի լույսի ներքո ՄԱԿ-ին կներկայացնենք օլիմպիական զինադադարի առաջարկ՝ ռազմական գործողությունների բոլոր թատերաբեմերում:
25-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի հյուսիս-արևելքում՝ 2026թ. փետրվարին։