. . . ԱՅԴ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԸ

11:17 - 15 Հոկ, 2025

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում հյուրընկալվեց Իռլանդիայի հավաքականին:  

Արժե նշել, որ 52 –րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց մեր թիմի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Տանտերերը  70-րդ րոպեին թվային առավելությունը գոլի վերածեցին և հաղթեցին 1 : 0 հաշվով:  

Խմբի մրցաշարային աղյուսակում ՀՀ ընտրանին երեք միավորով զբաղեցնում է վերջին տեղը: Պորտուգալիայի ֆուտբոլիստները ունեն  10 միավոր, Հունգարիայինը՝ 5 և Իռլանդիայինը ՝ 4 միավոր:  

Նոյեմբերի 13 –ին մեր հավաքականը կընդունի հունգարացիներին:

Այլ նորություններ