Հայաստանի շախմատի ակադեմիայում / Երևանում / անցկացվեց անվանի գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակը հավերժացնող արագ շախմատի ՀՀ առաջնությունը:
Արամ Հակոբյանը յոթ հնարավորից վաստակեց վեց միավոր և նվաճեց չեմպիոնի կոչումը: 5 , 5 –ական միավոր վաստակած Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը, լրացուցիչ միավորների հաշվարկով, զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:
Կանանց պայքարում լավագույնը Սուսաննա Գաբոյանն էր, իսկ վետերանների մրցությունում ՝ Աշոտ Նադանյանը: