ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:17 - 17 Հոկ, 2025

Մայրաքաղաք Երևանը հոկտեմբերի 24–25-ին կհյուրընկալի  հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեան։

Նախատեսված է  նաև նախագահի, գլխավոր քարտուղարի և ղեկավար կազմի ընտրություններ։

Մարզաձևի համապետական ֆեդերացիան տեղեկացնում է, որ միջոցառումը կանցկացվի «Մուլտի Գրանդ Փարավոն» համալիրում: Կկազմակերպվի  նաև երկու պաշտոնական ընթրիք՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի անունից։

Հայաստանին առաջին անգամ է վստահվել սպորտային հրաձգության նման մակարդակի գագաթնաժողով։

Տեղեկացնենք, որ  2026թ. փետրվարի 27-ից` մարտի 5-ը, Երևանում կանցկացվի  հրաձգության Եվրոպայի առաջնությունը։

 

Այլ նորություններ