ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՉԻ ԽԱԽՏՎԻ

10:37 - 22 Հոկ, 2025

Ավանդույթի համաձայն  օլիմպիական խաղերը հյուրընկալող պետության ղեկավարին է  տրվում մարզահանդեսը պաշտոնապես բացելու պատիվը: Մինչ այդ,  ըստ արարողակարգի,  հանդես են գալիս խաղերի  կազմկոմիտեի ղեկավարը և ՄՕԿ-ի նախագահը:

Իտալիայում հաջորդ տարի  կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը  ևս բացառություն  չի լինի: Այս մասին հայտնել է  Միլան-Կորտինա - 2026 կազմկոմիտեի ղեկավար Ջովանի Մալագոն։ Խաղերի բացումը կկատարի Իտալիայի նախագահ, 84-ամյա Սերջիո  Մատտարելլան, ով երկիրը ղեկավարում է  2015 թվականից և  2022 –ին վերընտրվել է յոթ տարվա  նոր ժամկետով:

Հայտնի է նաև, որ բացման արարողությանը հարգանքի տուրք կմատուցվի  իտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանիին,որը մահացել է սեպտեմբերի 4-ին՝ 91 տարեկան հասակում: Արմանին 2012թ.  սկսած նախագծել է Իտալիայի օլիմպիական և պարալիմպիկ հավաքականների համազգեստները։

Կազմակերպիչները նպատակ ունեն հարգանքի տուրք մատուցել  նաև իտալական ոգուն՝ ներկայացնելով այնպիսի դեմքեր, ինչպիսին է, օրինակ,  Լեոնարդո դա Վինչին և մյուսները:

Բացման հանդիսությունը խոստանում է լինել աննախադեպ տոնակատարություն։ Իտալիայի տարբեր շրջաններում անցկացվող արարողությունը կուղղորդվի ներդաշնակության  գաղափարով՝ նպատակ ունենալով միավորել քաղաքն ու լեռը, ավանդույթն ու ապագան, արվեստն ու սպորտը։

Հիշեցնենք, որ 2026թ. խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը: 16 մարզաձևերում կխաղարկվի   մեդալի  116 հավաքածու:

Ստուգատեսը  չորրորդն է  լինելու Իտալիայի պատնությունում: Մինչ այս, այդ երկրում ևս երեք խաղեր են անցկացվել. Կորտինա դ' Ամպեցցոյում ՝ 1944թ., Թուրինում ՝ 2006թ. / երկուսն էլ ՝ ձմեռային/  և Հռոմում ՝ 1960թ. / ամառային/:

 

Այլ նորություններ