<< Միլան-Կորտինա - 2026 >> (Իտալիա) ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները պաշտոնապես ներկայացրել են ծրագրում ընդգրկված մարզաձևերի պատկերագրերը:
Հավաքածուում ներառված են մարզահանդեսի մրցումային ծրագրի ձևերը: Դրանցից յուրաքանչյուրը խաղերի անբաժանելի մասն է:
Պատկերագրերը մշակվել են միջազգային մարզական համապատասխան ֆեդերացիաների և << Միլան-Կորտինա - 2026 >> կազմկոմիտեի համագործակցության արդյունքում:
Պատկերանիշերի հեղինակները ոգեշնչվել են մարզիկների շարժումներով ու տաղանդով, որտեղ էլեգանտությունը համատեղվում է աշխուժության և դինամիզմի հետ:
Հիշեցնենք, որ << Միլան-Կորտինա - 2026 >> ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվի փետրվարի 6-22-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 6-15-ը։
Նշենք, որ փետրվարի 6-ին Միլանի << Սան Սիրո >> մարզադաշտում տեղի կունենա բացման, իսկ ՝ փետրվարի 22-ին՝ փակման արարողությունը:
Ակնկալվում է, որ մասնակիցները կպայքարեն մեդալների 116 հավաքածուի համար:
2026թ. խաղերը չորրորդն են լինելու Իտալիայում: Մինչ այս, այդ երկրում ևս երեք խաղեր են անցկացվել. Կորտինա դ' Ամպեցցոյում ՝ 1944թ., Թուրինում ՝ 2006թ. / երկուսն էլ ՝ ձմեռային/ և Հռոմում ՝ 1960թ. / ամառային/: