ԱՅՍՕՐ ՝ ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ

10:57 - 23 Հոկ, 2025

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ շրջանի ծրագրով,  այսօր,  «Նոան»,  Ռումինիայում կմրցի տեղի «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ:

Հանդիպման սկիզբը՝  Երեւանի ժամանակով 23:00-ին:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում  «Նոայի» գլխավոր մարզիչ, խորվաթ Սանդրո Պերկովիչը  նշել է, որ  «Ունիվերսիտատեա Կրայովան» լավ թիմ է, ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ և նրանցից  ոչ մեկին չի առանձնացրել:

Մարզիչը խոսել է նաև իր թիմի մասին, ասելով,  որ մրցաշրջանը սկսել են տնային հաղթանակով,  ցանկանում են նույնը շարունակել արտագնա խաղերում և  ուրախացնել  երկրպագուներին։

Այլ նորություններ