Երևանի << Դինամո >> մարզադահլիճում երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի մեծահասակների առաջնությունը։
Չեմպիոններ դարձան Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Արմեն Մելիքյանը / 60 կգ /, Հրաչյա Պողոսյանը / 63 կգ /, Կարեն Ասլանյանը / 67կգ /, Սահակ Հովհաննիսյանը / 72 կգ /, Վարուժան Գրիգորյանը / 77կգ /, Արտավազդ Վարդանյանը / 82 կգ / , Վիգեն Նազարյանը / 87 կգ /, Արթուր Շահինյանը / 97 կգ / և Ռազմիկ Քուրդյանը / 130 կգ /։