LA28 – ՈՒՄ՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ

11:07 - 24 Հոկ, 2025

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը  հայտարարել է, որ 2028թ. օլիմպիական խաղերի ժամանակ որպես այլընտրանք փոխադրամիջոց կօգտագործվեն  դպրոցական էլեկտրական հինգ հարյուր ավտոբուսներ՝ զրոյական արտանետումներով և համապատասխան լիցքավորման ենթակառուցվածքներով։

Ամռան սկզբին, ԱՄՆ –ում,  դպրոցական ավտոբուսների շարժը կանգ է առնում սեզոնային դադարի համար: LA28 օլիմպիական խաղերի նպատակով  խորհրդանշական դեղին մեքենաները կրկին կգործարկվեն, բայց` բոլորովին նոր դերում:

Այդ համարձակ մոտեցումը ոչ միայն լուծում է  լոգիստիկ խնդիրը, այլև ընդգծում է ծանոթ տրանսպորտային միջոցը բոլորովին նոր նպատակի համար վերափոխելու հնարամտությունը:

Լոս Անջելեսի 2028թ. օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 14-ին, իսկ պարալիմպիկը օգոստոսի 15-ին:

Այլ նորություններ