ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՍՏՂԱԲՈՒՅԼԸ

14:57 - 28 Հոկ, 2025

Հնդկաստանի Գոա քաղաքի  Ռիո հանգստավայրում  հոկտեմբերի 30 -ին կմեկնարկի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 2025թ. խաղարկությունը:

Մոլորակի ուժեղագույն  շախմատիստները նոկաուտ մրցակարգով կպայքարեն ոչ միայն սահմանված դրամական մրցանակների /  հիմնադրամը ՝ երկու մլն ԱՄՆ դոլար /,  այլև 2026թ. կայանալիք հավակնորդների մրցաշարի երեք բաղձալի ուղեգրերի համար:

Այնպես որ ավելի քան 80 երկրների 206  մարզիկներին սպասվում է  մեծ լարվածություն, անմոռանալի պահեր և շախմատային  տոն:

Մրցաշարում կլինի իմաստուն խաղի տաղանդների համաշխարհային ցուցադրություն՝ սկսած բարձրակարգ գրոսմայստերներից, մինչև հավակնոտ աստղեր, որոնք կձգտեն իրենց անունը գրանցել շախմատային  երկնակամարում:

Յուրաքանչյուր  մրցափուլ բաղկացած է կլինի  դասական երկու պարտիայից: Եթե հաշիվը հավասար լինի , ապա այդ դեպքում կնշանակվեն  արագ և  կայծակնային թայ-բրեյքներ ու կորոշվեն հաջորդ փուլի մասնակիցները:

Բարձր վարկանիշ ունեցող 50  գրոսմայստերներ մրցաշարը կսկսեն երկրորդ  փուլից, մինչդեռ  մնացած 156-ը խաղասեղանների շուրջ կնստեն մեկնարկում ՝  նոյեմբերի մեկին:

Մեր երկիրը  ստուգատեսում  կներկայացնեն Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը։

 

Այլ նորություններ