ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

10:47 - 29 Հոկ, 2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակում, սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային  կոնվենցիայի 20-ամյակի առթիվ  միջազգային թեստավորման գործակալությունը և միավորված ազգերի  կազմակերպությունը  Փարիզում  ստորագրել են համաձայնագիր՝ մինչև 2031թ.  համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ:  

2005թ. ընդունված կոնվենցիան մնում է միակ միջազգային իրավական փաստաթուղթը, որը պարտավորեցնում է կառավարություններին համապատասխանեցնել իրենց քաղաքականությունը համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի սկզբունքներին։

Եռօրյա խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են վերջին 20 տարիների ընթացքում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Քննարկվել են նաև ոլորտի բարելավմանը  առնչվող բազմաթիվ  հարցեր։

Կոնվենցիան արդեն  վավերացրել են  ավելի քան 190 երկրներ:

Այլ նորություններ