Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականի կազմը

17:25 - 02 Սեպ, 2019

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 8 ներկայացուցիչ կունենա Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում սեպտեմբերի 6-22-ը կայանալիք աշխարհի առաջնությունում:

Մարզիչներ Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին մրցավայր կմեկնեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով (8):

Այլ նորություններ