
Եկող տարվա հոկտեմբերի 31 –ին կմեկնարկի << Դաքար – 2026 >> օլիմպիական պատանեկան ամառային չորրորդ խաղերը:
Միջոցառմանը կմասնակցեն աշխարհի մինչև 17 տարեկան 2700 մարզիկ – մարզուհիներ: Մրցումները կանցկացվեն Սենեգալի երեք քաղաքներում ՝ Դաքարում, Դիամնյադիոյում և Սալիում:
Այսօր սկսված խաղերի մեկամյա հետհաշվարկին նվիրված հետաքրքիր միջոցառումներ են նախատեսել կազմակերպիչները:
Հիմնական իրադարձությունը թալիսմանի շնորհանդեսն է և համաշխարհային օլիմպիական գործընկեր OMEGA ժամացույցի գործարկումը: Դա նշանավորում է աֆրիկյան մայրցամաքում առաջին օլիմպիական մարզական միջոցառման անցկացումը: Արարողությանը մասնակցում են միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրստի Քովենթրին, ՄՕԿ-ի << Դաքար - 2026 >> - ի համակարգող հանձնաժողովի նախագահ Համֆրի Կայանժը և այլ պաշտոնյաներ:
Մարզամշակութային տոնակատարությունները կշարունակվեն միջոցառումը հյուրընկալող երեք քաղաքներում:
Ծրագրում նախատեսված են նաև այցելություններ մարզավայրեր, ծանոթություն նախապատրաստական աշխատանքներին և այլն: