ԿԱՊՈՒՅՏԸ, ԿԱՐՄԻՐԸ, ՎԱՐԴԱԳՈՒՅՆԸ . . .

15:27 - 19 Հուն, 2026

Ներկայացվել են  «Ալպեր  - 2030»  ձմեռային  օլիմպիական և պարալիմպիկ  խաղերի խորհրդանիշները: Դրանք խորհրդանշում են Ֆրանսիայի  Ալպերի լեռներն ու լույսը՝ կազմելով միասնական ինքնություն:  

«Լեռը կմիավորի 2030թ.  ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը որոնք  մարմնավորում են մեր նպատակասլացությունը, ուժը և տեսանելիությունը» -, ասել է «Ալպեր - 2030 »-ի կազմկոմիտեի նախագահ Էդգար Գրոսպիրոնը: Նա նաև ընդգծել է  Ֆրանսիայի օլիմպիական խաղերի հյուրընկալման  հարուստ ժառանգությունը՝ մատնանշելով «Շամոնի - 1924», «Գրենոբլ - 1968», «Ալբերվիլ -1992» և, վերջերս, «Փարիզ - 2024» խաղերը՝ որպես երկրի համաշխարհային մակարդակի միջոցառումներ կազմակերպելու ունակության փայլուն օրինակներ:

«Մենք գիտենք կազմակերպել մեծ միջոցառումներ։ Ունենք փորձ, մարդիկ և ենթակառուցվածքներ: Տարածաշրջանի լեռները արդեն իսկ Եվրոպայի ամենատարածված ձմեռային զբոսաշրջային ուղղություններից են», - հավելել է Գրոսպիրոնը:

Խորհրդանիշները  կառուցված են երեք հիմնական տարրերի շուրջ. լույսի ճառագայթները բացահայտում են լանդշաֆտի ուրվագծերը։ Դրանք բացում են հեռանկար, պարզության, ջերմության և նորացման խոստում։

Լեռնագագաթները մարմնավորում են «Ալպեր 2030»-ի խաղադաշտը. ալպյան  մարզաձևեր, մարտահրավեր, կոպիտ գեղեցկություն, սահմանների հաղթահարում և հիացմունք։ Միաձուլման կետը միավորումն է,  որտեղ ճառագայթները հանդիպում են և հայտնվում է գագաթը։

Խորհրդանիշները ներառում են գույների  շարք, որոնք ոգեշնչված են լեռնային շրջանների երկու տարրերով՝ լույսով և սառույցով։ Կեսգիշերային  և երկնագույն կապույտը ներկայացնում են  բարձրությունը, խորությունը, կայունությունը և հորիզոնը։ Կարմիր և վարդագույն ալպյան փայլը հիշեցնում են այն պահերը, երբ արևի լույսը տաքացնում է լեռնագագաթները և կենսունակություն է հաղորդում լանդշաֆտին։ Դրանք ներկայացնում են միջոցառման էներգիան, ինչպես նաև սպորտի և ոգևորության ոգին։

 

Այլ նորություններ