
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր «Նոան» ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի ծրագրով, երեկ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հյուրընկալեց Չեխիայի գործող գավաթակիր «Սիգմա Օլոմոուցին»։
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց չեխ պաշտպան Ֆիլիպ Սլավիչեկը։ 21-րդ րոպեին դաշտի տերերից հաշիվը հավասարեցրեց բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը:
24-րդ րոպեին չեխերի գվինեացի կիսապաշտպան Աբդուլայե Սիլան կրկնապատկեց իր ակումբի առավելությունը։
Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած մեր թիմը խաղարկությունում կրեց առաջին պարտությունը՝ 1:2 և այժմ չորս միավորով ընթանում է 15-րդ տեղում:
Չորրորդ տուրում, նոյեմբերի 27 –ին, «Նոան» կհյուրընկալվի Շոտլանդիայի «Աբերդինին»։ Հանդիպման սկիզբը ՝ Երևանի ժամանակով 00:00-ին։