
Հնդկաստանի Գոա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Հայաստանցի գրոսմայստերները դասական պարտիաները ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց ամերիկացի Ավոնդեր Լիանգի, իսկ Շանթ Սարգսյանը՝ գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ: Հաղթողները կորոշվեն այսօր նշանակված արագ շախմատի թայ-բրեյքում: