
Հնդկաստանի Գոա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը չորրորդ փուլի թայ-բրեյքում, արագ շախմատի երկու պարտիայում 0,5:1,5 հաշվով պարտվեց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեին և դուրս մնաց պայքարից:
Գաբրիել Սարգսյանը 1,5 ։ 0,5 հաշվով հաղթեց ամերիկացի Ավոնդեր Լիանգին և մտավ 5-րդ փուլ՝ 1/8-րդ եզրափակիչ։