ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆԻ ՆՇԱՆԱԲԱՆՈՎ

11:37 - 16 Մայ, 2025

Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի անդամներ  Արթուր Վարելջյանը և Վահե Վիրաբյանը մասնակցում են Ղազախստանի  Աստանայում այսօր մեկնարկած  «Մետաքսի ճանապարհ» անունը կրող միջազգային  մրցաշարին:

Մասնակիցների միջև սպասվում է լարված պայքար, քանզի մրցավազքը վարկանիշային է և հեծանվորդների ցույց տված արդյունքները իրենց նշանակությունը կունենան անհատական դասակարգման ցանկում հնարավորինս բարձր տեղեր զբաղեցնելու համար:

Հրապարակային հեծանվավազքի մրցաշարում մերոնցից բացի, մասնակցում են նաև տանտերերի,  Ուզբեկստանի, Լիտվայի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, Լատվիայի, Հունաստանի, Ադրբեջանի և Բելառուսի ներկայացուցիչները։

Մրցումները կավարտվեն մայիսի 19 –ին:

Այլ նորություններ