
Մինչև 16 տարեկան տղաների C դիվիզիոնի 2026թ. Եվրոպայի բասկետբոլի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Երևանում: Այս մասին հայտնում է մարզաձևի ՀՀ ֆեդերացիան:
Մրցաշարը նշանակված է 2026թ. հուլիսի 4-12-ը: Մասնակիցներն են ՝ Հայաստանի, Ալբանիայի, Ադրբեջանի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Մալթայի, Ջիբրալթարի, Անդորրայի և Կոսովոյի թիմերը:
Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ: