ՄՆՈՒՄ Է . . . 3000 ՕՐ

15:27 - 27 Նոյ, 2025

2034թ. օլիմպիական և պարալիմպիկ ձմեռային խաղերին  մնացել է 3000 օր: Նշանավորելով այդ իրադարձությունը,  խաղերի կազմկոմիտեն  պաշտոնապես  «Յուտա  - 2034» է անվանել  միջոցառումը:  

Տարբերանշանի դիզայնը ոգեշնչված է ամերիկյան արևմուտքի բնապատկերներով:  Կազմակերպիչներն արդեն սկսել են հուշանվերների վաճառքը / կրծքանշաններ, մարզահագուստ և այլ աքսեսուարներ /:

Սոլթ Լեյք Սիթիի ծանրաբեռնված օդանավակայանում արդեն  տեղադրվել է արվեստի ինստալյացիա: Նպատակն է ուշադրության արժանացնել այդ մարզահանդեսը:  

ՄՕԿ-ը ողջունել  է նախաձեռնությունը և հույս է հայտնել, որ   «Յուտա - 2034» անվանումը արձագանք կգտնի ոչ միայն Յուտա նահանգում,  այլ ՝ ամբողջ աշխարհում:

Ձմեռային խաղերը կհիմնվի 2002թ. անցկացված համանուն օլիմպիականի  ժառանգության վրա: Բանն այն է, որ տասներեք մրցավայրերից տասը կրկին կծառայեն նպատակին:

2034թ. օլիմպիական և պարալիմպիկ ձմեռային խաղերը տեղի կունենան  փետրվարի 10-26-ը։

Այլ նորություններ