
Թբիլիսիում այսօր մեկնարկեց Karate One – Series A անվանումով միջազգային մրցաշարը: Դրանով փաստորեն սկսվում է համաշխարհային ֆեդերացիայի (WKF) նոր մրցաշրջանի բացումը:
Նշած ստուգատեսին հայտավորված են 77 երկրի ավելի քան 1200 մարզիկ – մարզուհիներ: Նրանց թվում են ՀՀ ներկայացուցիչներ, կատա մրցաձևից Միքայել Մխիթարյանը, կումիտեից՝ Ավետիք Ղազարյանը / 60 կգ /, Սուրեն Հարությունյանը , Հայկ Կարյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը / երեքն էլ 75 կգ,/, Գոռ ներսիսյանը, Սուրեն Կիրակոսյանը / երկուսն էլ` 84 կգ /, Ելենա Գասպարյանը / 50 կգ /, Անիտա Մակյանը և Լենա Գյուլումյանը / երկուսն էլ՝ 68 կգ /:
Մրցաշարը մասնակիցներին հնարավորություն կտա վաստակել վարկանիշային միավորներ և իրենց դիրքը ցույց տալ WKF-ի դասակարգման աղյուսակում: