
Երեկ հայտնի դարձան Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակիցները:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի / IBA / կազմակերպած մրցաշարի մրցանակակիրների թվում են ՀՀ հինգ պատվիրակներ:
Իրենց համար առնվազն բրոնզե մեդալ են արդեն ապահովել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Կիսաեզրափակիչի մենամարտերը կկայանան այսօր։