
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի ծրագրով, Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» հյուրընկալեց Լեհաստանի «Լեգիային»:
Խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ «Նոայի» հաղթանակով:
Հինգ խաղից հետո տանտերերը ութ միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: Երևանյան հաղթանակը մեր թիմին հնարավորություն տվեց տեղ ունենալ 24 ակումբների շարքում և մասնակցել փլեյ-օֆֆ –ի հանդիպումներին:
«Նոայի» հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»: Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ չեզոք դաշտում։