ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

12:07 - 22 Դեկ, 2025

Երևանում մեկնարկել է ֆուտզալի  միջազգային  մրցաշար: Մասնակցում են   Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ղրղզստանի հավաքականները:

Առաջին խաղում մեր ֆուտզալիստները  2:1 հաշվով հաղթել են  Մոլդովայի մարզիկներին:  

Հայաստանի հավաքականի հաշվին  երկու գոլերն էլ գրանցվել են  մրցակցի ինքնագոլերի արդյունքում:

Այսօր՝  դեկտեմբերի 22-ին մերոնք կմրցեն  Ղրղզստանի թիմի  հետ: Հանդիպման սկիզբը ՝ ժամը 20:00-ին, իսկ  ժամը 16:00-ին մոլդովները  կպայքարեն վրացիների  հետ։

Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի հավաքականները մրցաշարի շրջանակում նախապատրաստվում են ԵՎՐՈ-2026-ին, որը նախատեսված է հունվարի 21-ից՝ փետրվարի 7-ը:

 

Այլ նորություններ