
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է Դոլոմիտի Վալտելինա քաղաքում 2028թ. կայանալիք ձմեռային պատանեկան հինգերորդ օլիմպիական խաղերի միջոցառումների ծրագիրը և մարզիկների քվոտաները:
Ծրագիրը կրճատվել է ութ օրով և նախատեսվում է 1600 մարզիկ – մարզուհիների մասնակցություն:
Մրցումներում ներառված են յոթ հիմնական և ութ նոր մարզաձևեր:
Խաղերում կօգտագործվեն հիմնականում << Միլան Կորտինա - 2026թ.>> ձմեռային օլիմպիական խաղերի առկա ենթակառուցվածքները:
Վերջնական որոշումները կկայացվեն համապատասխան միջազգային ֆեդերացիաների հետ նախատեսված համապարփակ վերանայումից հետո։
Ծրագրի հաստատումից հետո << Դոլոմիտի Վալտելինա - 2028 >> -ի կազմկոմիտեն կսկսի նախապատրաստական աշխատանքները: