ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ « ՕԼԻՄՊԱՎԱՆԸ »

10:37 - 12 Հուն, 2026

Երեկ կայացավ  ՀՀ  Պրոբասկետ Ա-լիգայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը՝  «Օլիմպավան» - «Հատիս»  թիմերի միջև:

Խաղադաշտում ծավալվեց  դիտարժան պայքար՝ բասկետբոլին բնորոշ անցումներով ու տեխնիկական հնարքների բազմազանությամբ: Միավորների  տարբերությամբ  հաղթեց / 96:89 / և խաղարկված պատվավոր ավարին տիրացավ «Օլիմպավանը»:

Հանդիպման MVP ճանաչվեց օլիմպավանցի Սթաֆորդ Ջորդանը: Նա վաստակեց 24 միավոր, կատարեց 10 ռեբաունդ  և հինգ  արդյունավետ փոխանցում:

Այլ նորություններ