« ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄՌՆՉՅՈՒՆԸ »

10:57 - 12 Հուն, 2026

Որոշվել է  «Դաքար – 2026 »  ամառային  պատանեկան օլիմպիական  խաղերի  մեդալների դիզայնը: Մրցույթին մասնակցել են 103 երկրների ներկայացուցիչներ:

Հանձնախումբը  ընտրել է 26-ամյա իսպանուհի Պիլար Բարբադիլլո Վիկարիոյի «Երիտասարդության մռնչյունը» վերնագրով աշխատանքը, որը կհայտնվի մեդալների դիմերեսին։

Նկարչուհին ստեղծագործելիս  ուսումնասիրել է սենեգալյան արվեստը և խորհրդանիշերը: Կոմպոզիցիայի կենտրոնում առյուծ է, որը և՛ հղում է կատարում ընդունող երկրին, և՛ մարմնավորում է ուժ և քաջություն: Առյուծի բաշը ձևավորվում է երկու սիմետրիկ դեմքերով, որոնք խորհրդանշում են արդարությունն ու հարգանքը՝ սպորտում: Յուրաքանչյուր դեմք զարդարված է ձիթապտղի ծաղկեպսակով՝ հիշեցնելով օլիմպիական խաղերի  ավանդույթների մասին։

Ինչ վերաբերում է մեդալի հակառակ երեսին, ապա դրա դիզայնը կմշակի  խաղերի կազմկոմիտեն ՝ ազգային մրցույթի միջոցով:

Պատանեկան խաղերը Դաքարում  նշանակված են հոկտեմբերի 31-ից՝ նոյեմբերի 13-ը: Մրցումներին կմասնակցեն աշխարհի մինչև  17 տարեկան լավագույն 2700 երիտասարդ մարզիկ - մարզուհինները:

Պատանեկան ամառային այդ մարզահանդեսը փորձադաշտ է, որտեղ բացահայտվում են  տաղանդները և ձևավորվում  են ապագա չեմպիոնները:

Այլ նորություններ