ԲՈՉԵԼԼԻՆ ԿԱՄՈՒՐՋ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԵՎ

15:27 - 13 Հուն, 2026

Իտալացի  հայտնի օպերային երգիչ, 67-ամյա  տենոր Անդրեա Բոչելլին ելույթ կունենա առաջիկա  ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

«Բոչելլիի  ներկայությունը բնական կամուրջ է երաժշտության և սպորտի միջև: Սա ոչ միայն նրա վերադարձն է օլիմպիական համատեքստ՝ Թուրինում 2006թ. ձմեռային մարզահանդեսի փակման արարողությանը մասնակցելուց հետո, այլև հնարավորություն է լուսաբանելու միջոցառումը՝  իտալական երաժշտության ժառանգության միջոցով, որը բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում», - ասվում է  խաղերի կազմկոմիտեի հայտարարությունում:  

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները նախկինում  հայտնել էին  նաև ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի մասնակցության մասին:  Խոշոր մարզական միջոցառումների ժամանակ  հաճախակի ելույթ ունեցող Բոչելլին հանդես է եկել  2026թ.  ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության  վիճակահանության,  ԵՎՐՈ 2020-ի ֆուտբոլի առաջնության բացման և 2022թ.  «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

 

 

Այլ նորություններ