ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

15:47 - 17 Հոկ, 2025

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) 2026թ. հունվարի 1-ից կփոխի իր անվանումը և կդառնա World Tennis:

Վերանվանման որոշումը կայացրել է  մարզաձևի ազգային ասոցիացիաների մեծամասնությունը ՝  ITF-ի տարեկան ընդհանուր ժողովում։

<< Նոր անվանումը ընտրվել է շահագրգիռ կողմերի հետ երկարատև հետազոտություններից և քննարկումներից հետո: Հաստատվել  է անվանափոխության  անհրաժեշտությունը, որն ավելի արդյունավետորեն կարտացոլի կազմակերպության դերի շրջանակը և դրա կարևորությունը թենիսի էկոհամակարգի համար >>, - ասվում է ֆեդերացիայի հայտարարությունում:

ITF-ը հիմնադրվել է 1913թ. Փարիզում՝ որպես  խոտածածկույթով  խաղադաշտի թենիսի  միջազգային  ֆեդերացիա, իսկ 1977թ. վերանվանվել է թենիսի միջազգային  ֆեդերացիա։

Կազմակերպությանը այժմ անդամակցում է 213 ասոցիացիա։

 

Այլ նորություններ