ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

11:37 - 20 Հուն, 2026

Գերմանիայի Մյունխեն քաղաքում  այսօր մեկնարկեց  հրաձգության   «H&N Cup» անվանումով միջազգային մրցաշարը:

Հայաստանի  հավաքականը մրցավայր է  մեկնել  գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավորությամբ։

Մեր պատվիրակներից Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը կմասնակցեն 10մ. օդամղիչ ատրճանակ, իսկ Հրաչ Բաբայանը և Արտյոմ Գրիգորյանը՝ 10 մ. օդամղիչ հրացան մրցաձևերում:

Մրցաշարը եզրագիծը կհատի  հունվարի 25- ին:

Այլ նորություններ