
Ամանորի և ծննդյան տոներից հետո տեղերում մարզումները վերսկսել են Հայաստանի կանանց ծանրամարտի ներկայացուցիչները: Մարզաձևով հրապուրված են Էջմիածնում, Արարատում, Վանաձորում , Սևանում, Արտաշատում, Գյումրիում և մայրաքաղաքում ապրող աղջիկները: Նրանցից առաջատարները իրենց ունակությունները կդրսևորեն Երևանում փետրվարի 12 –ին մեկնարկող ՀՀ առաջնությունում: Դրա արդյունքներով կկազմվի հավաքական, որը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Գյումրիում, Ծաղկաձորում ու Երևանում: Այդպես մինչև ապրիլի 20 –ը, երբ մեր թիմը Վրաստանի Բաթում քաղաքում կսկսի մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում:
Այս մասին Գյումրիից մեզ տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: