Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն արդեն ԱՄՆ-ում է

10:20 - 25 Մայ, 2016

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ժամանել է ԱՄՆ և առաջին մարզումն անցկացրել:

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաք։ Հավաքականը հանգրվանել է «Մանհեթեն Բիչ Մարիոթ» հյուրանոցում։ Լոս-Անջելեսում հավաքականին միացան նաև Հենրիխ Մխիթարյանը և Արաս Օզբիլիսը։

Մարզչական շտաբը որոշել է անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ։ Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելլիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։

Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլի ֆեդերացիան:

Այլ նորություններ