
Հայտնի են դարձել Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի զույգերը. «Փյունիկ»-«Նոա», «Սյունիք»-«Անդրանիկ», «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» և «Արարատ»-«Ուրարտու»:
Կիսաեզրափակիչի մասնակիցները պարզ կդառնան երկու խաղերի արդյունքում: Առաջին հանդիպումները նշանակված են մարտի 3-5-ին, իսկ պատասխանները՝ մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում: