ԻՏԱԼԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ ԲՆՈՐՈՇ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

11:07 - 07 Փետ, 2026

Իտալիայի Միլան քաղաքի  «Սան Սիրո» մարզադաշտում,   տեղի ունեցավ ձմեռային օլիմպիական 25 –րդ խաղերի բացման արարողությունը: Տոնական այդ միջոցառմանը  զուգահեռ նույն բովանդակության  հանդիսություն կայացավ նաև խաղերի  երկրորդ քաղաք  Կորտինայում:  

Ներկայացումները բովանդակալից  էին , վայել՝ Իտալիայի հարուստ մշակույթին և արվեստին բնորոշ շքեղությամբ:

 Հատուկ վեհություն հաղորդեցին  իտալացի հայտնի երգիչ Անդրեա Բոչելիի և  համաշխարհային փոփ կատարող Մրայա Քերիի ելույթները: Հապա Իտալիայի օրհներգը, որը հնչեց մեծանուն  երգչուհի Լաուրա Պաուզինիի կատարմամբ:

Տանտերերը  մեկ անգամ  ևս  մեծարեցին իրենց հանճարեղ  երգահաններ  Ջոակինո Ռոսսինիին, Ջակոմո Պուչինիին և Ջուզեպպե Վերդիին, գրող Դանթեին, քանդակագործ – նկարիչներ Նիկոլո Մաքիավելիին, Միքելանջելոյին, Լեոնարդո դա Վինչիին, ֆիզիկոս – աստղագետ  Գալիլեո Գալիլեյին, աշխարհահռչակ դիզայներ  Ջորջիո Արմանիին . . .  

Հաջորդեց մասնակից երկրները ներկայացնող մարզիկների շքերթը: Հայոց եռագույնը կրելու պատիվը վստահված էր գեղասահորդներ Կարինա Ակոպովային  և Նիկիտա Ռախմանինին: Կորտինայում ՀՀ դրոշը տանում էին դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Հարություն Հարությունյանը:

Ներկաներին ողջունեցին  կազմկոմիտեի ղեկավար Ջիովանի Մալագոն ու ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին, իսկ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան  խաղերը հայտարարեց բացված:

Օլիմպիական  ջահը Միլանում բոցավառեցին իտալացի լեռնադահուկորդներ, օլիմպիական եռակի  չեմպիոններ Ալբերտո Տոմբան ու Դեբորա Կոմպանյոնին, իսկ  Կորտինայում՝ լեռնադահուկորդուհի, օլիմպիական չեմպիոն Սոֆյա Գոջան։

Այլ նորություններ