ՄԻՔԱՅԵԼԸ ԳՈՀԱՑՐԵՑ

11:07 - 09 Փետ, 2026

Իտալիայի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներից առաջինը ասպարեզ ելան դահուկավազորդները:

Դրական կարելի է գնահատել  Միքայել Միքայելյանի ելույթը: 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում,  75 մրցակիցների պայքարում աշոցքցի մարզիկը  51 րոպե 06 վայրկյան արդյունքով գրավեց  48-րդ տեղը:

Կանանց մրցումներում ձախողվեց Կատյա Գալստյանը: 32-ամյա մարզուհու համար օլիմպիական չորրորդ մրցավեճը  20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում անհաջոց ստացվեց։ Նա, ինչպես նաև 18 մարզուհիներ, անկարող եղան ավարտել մրցատարածությունը:

Կատյա Գալստյանի և Միքայել Միքայելյանի հաջորդ մրցելույթները նշանակված են համապատասխանաբար փետրվարի 12 –ին և 13 –ին:  

 

Այլ նորություններ