ԾԱԽՍԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

11:17 - 11 Փետ, 2026

ՄՕԿ-ը հաստատել է «Դոլոմիտի Վալտելինա - 2028»  պատանեկան ձմեռային  օլիմպիական խաղերի որակավորման համակարգի սկզբունքները։

Մարզահանդեսի  տեսլականին համապատասխան,  առաջնահերթություն կտրվի  միջազգային  մրցումներին և վարկանիշներին՝  սահմանափակելով առանձին որակավորման միջոցառումների անհրաժեշտությունը: Նպատակը  մարզիկների, ԱՕԿ – ների և  ազգային ֆեդերացիաների ծախսերը կրճատելն է:

Միջոցառման կազմկոմիտեի նախագահ է նշանակվել իտալացի, դահուկավազքից օլիմպիական չեմպիոն և ՄՕԿ պատվավոր անդամ  Մանուելա Դի Չենտան:

ՄՕԿ  -ի սպորտ բաժինը սերտորեն կհամագործակցի համապատասխան միջազգային  կազմակերպությունների  հետ՝ յուրաքանչյուր մարզաձևի  որակավորման անհատական համակարգերը վերջնական տեսքի բերելու  համար։

Այլ նորություններ