
Սպորտի կառավարման կենտրոնի մարզապալատում ավարտվել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Մասնակցել են 110 մարզիկ – մարզուհիներ:
Կանանց ստուգատեսում հաղթել են 48 կգ` Քրիստինե Բաբայանը (Արարատ), 53 կգ` Իզաբելլա Յայլյանը (Երևան), 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյանը (Գյումրի), 63 կգ` Նատալյա Սարգսյանը (Գյումրի), 69 կգ` Մերի Միսակյանը (Քասախ), 77 կգ` Աննա Ամրոյանը (Գյումրի), 86 կգ` Էմմա Պողոսյանը (Գյումրի) և +86 կգ` Տաթև Հակոբյանը (Երևան)։
Տղամարդկանցից ՀՀ չեմպիոն դարձան 60 կգ` Գառնիկ Չոլաքյանը (Գյումրի), 65 կգ` Ժորա Գրիգորյանը (Արարատ), 71 կգ` Գոռ Սահակյանը (Վեդի), 79 կգ` Մարտին Պողոսյանը (Արարատ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյանը (Գյումրի), 94 կգ՝ Արա Աղանյանը (Գյումրի, 110 կգ՝ Գարիկ Կարապետյանը (Գյումրի) և +110 կգ՝ Վարազդատ Լալայանը (Գյումրի) :
Առաջնության արդյունքներով կազմվեցին տղամարդկանց և կանանց հավաքականները, որոնք կնախապատրաստվեն Վրաստանի Բաթումում ապրիլի 19 – 26 –ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: