Առաջին ալիքը կհեռարձակի բասկետբոլի Հայաստանի հավաքականի հանդիպումները

11:55 - 24 Հուն, 2016

Հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկում է տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը: «Առաջին ալիքը» ձեռք է բերել խաղերը հեռարձակելու իրավունք եւ հայ մարզասերները հնարավորություն կունենան ուղիղ եթերում դիտել Հայաստանի ընտրանու մասնակցությամբ խաղերը:

Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի եւ Ուելսի հավաքականների հետ:

28 հունիսի
19:15 Մոլդովա-Հայաստան
29 հունիսի
14:45 Անդորրա-Հայաստան
30 հունիսի 
14:45 Հայաստան-Ուելս

Առաջին հորիզոնականներում գտնվող հավաքականները դուրս կգան կիսաեզրափակիչ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ