ՀԱՎԱԿՆՈՐԴ ՔԱՂԱՔՆԵՐԸ

11:27 - 19 Փետ, 2026

ՄՕԿ  -ը  հայտնել է  2030թ. անցկացվելիք պատանեկան օլիմպիական խաղերի հավակնորդ քաղաքների անունները: Դրանք են ՝ Չիլիի Սանտյագոն , Պարագվայի Ասունսյոն և Թաիլանդի Բանգկոկը:

Ըստ ընթացակարգի՝ ՄՕԿ-ի ղեկավարները բանակցություններ կվարեն խաղերի հավանական հյուրընկալողների, այդ թվում՝ ԱՕԿ-ների և շահագրգիռ երկրների կառավարությունների հետ՝  մանրամասները քննարկելու համար:

Ընտրությունը նախատեսված  է 2026թ.  կեսերին։

«Մենք տպավորված ենք ներկայացված  նախագծերի հեռանկարներով: Երեք թեկնածուներն էլ  տարբեր մարզաձևերի մրցաշարեր կազմակերպելու փորձ, անհրաժեշտ մարզական հարմարություններ,  ենթակառուցվածքներ, կառավարության աջակցություն  ունեն: Բացի այդ, խաղերը կարող են օգուտ բերել տեղի երիտասարդությանը» - նշել է ՄՕԿ –ի պատանեկան  օլիմպիական խաղերի աշխատանքային խմբի ղեկավար Դանկա Գրբեկովան:

Հիշեցնենք, որ հերթական ամառային պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն առաջիկա   աշնանը՝  Սենեգալում։

Այլ նորություններ