
Տալլինում անցկացվում է գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մասնակիցների թվում են Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մենասահորդներ Միքայել Սալազարյանը և Իզաբելլա Եսայանը: Նրանք արդեն ավարտել են իրենց ելույթները, քանզի չեն մտել 24 լավագույնների շարքը:
18-ամյա Միքայելը կարճ ծրագրում, 43 գեղասահորդների պայքարում վաստակել է 54.05 միավոր և զբաղեցրել է 32-րդ տեղը:
16-ամյա Իզաբելը կարճ ծրագրում, 50 մասնակիցների մրցավեճում, վաստակել է 41,59 միավոր և հանգրվանել է 43 –րդ հորիզոնականում: