ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է

12:07 - 27 Փետ, 2026

Ձմեռային դադարից հետո այսօր՝ փետրվարի 27 –ին  վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:  

Այս ընթացքում ակումբային թիմերն անցկացրել են ուսումնամարզական հավաքներ, ընկերական հանդիպումներ և այլն :
Որոշ թիմերում տեղի են ունեցել նաև փոփոխություններ:

Առաջնության այս հատվածը կսկսվի 16 –րդ տուրի՝ «Արարատ»-«Ալաշկերտ» և «Ուրարտու» - «Վան» մրցամարտերով:

Նույն փուլի ծրագրով վաղը նախատեսված են  «Շիրակ» - ԲԿՄԱ և  «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ», իսկ մարտի 2 –ին՝ ՝ «Գանձասար» - «Նոա» հանդիպումները:

17 –րդ տուրի խաղերը նշանակված են մարտի 6 – 8 –ը:

Այլ նորություններ