Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է Ձեզ` կանանց միջազգային տոնի առթիվ: Մարտի ութը գարնանային տոն է և դուք թող միշտ գարուն լինեք ձեր օջախների, ընտանիքների համար:
Հայաստանի մարզական կազմակերպությունների աշխատանքներում մեծ ավանդ ունեն նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանք իրենց նպաստն են բերում հայրենական սպորտի զարգացմանը, հաղթանակների կերտմանը և առողջ ու ֆիզիկապես կոփված սերնդի դաստիարակման գործին:
Մեր բազմաթիվ մարզուհիներ խոսուն հաղթանակներ են տանում միջազգային հեղինակավոր մրցաշարերում: Նորանոր նվաճումներ ենք մաղթում նաև ընթացիկ մրցաշրջանում, որը կարևորվում է օլիմպիական խաղերով:
Առողջություն ու երջանկություն ենք մաղթում բոլորիդ, իսկ մարզուհիներին` հաղթանակներ մրցասպարեզներում :