ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ ՆԱԵՎ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

11:07 - 06 Մար, 2026

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց «Aeroflot Open 2026» շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարը:

Հաղթողի կոչմանն արժանացավ ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին: Նա  9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր:

Հայաստանի  ներկայացուցիչներից առավել հաջող  հանդես եկան  Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը: Նրանք  6.5 –ական  միավորով զբաղեցրին  համապատասխանաբար 4-րդ և 13-րդ տեղերը:

ՖԻԴԵ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Դավիթ Պառավյանը և Ռուդիկ Մակարյանը նույնպես վաստակեցին 6.5 միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը վաստակեց 5.5 միավոր և ցույց տվեց լավագույն արդյունքը 2300-ից 2399 վարկանիշ ունեցող շախմատիստների պայքարում:

Այլ նորություններ