ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

11:47 - 08 Ապր, 2024

Թաիլանդի Պհուկետ քաղաքում շարունակվում է  ծանրամարտի աշխարհի գավաթի վարկանիշային խաղարկությունը:

Հայաստանի պատվիրակներից այսօր ծանրահարթակ կելնեն 102 կգ քաշայիններ  Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը:  

Մեր ծանրորդներից առաջինը ասպարեզ ելած Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարի առաջին ՝ պոկում վարժությունում ձախողվեց: Նա երեք մոտեցումներում չկարողացավ իր կամքին ենթարկել համապատասխանաբար 170 կգ, 171 կգ և 175 կգ ծանրությունները, 0 ստացավ և դուրս մնաց պայքարից:

 

Այլ նորություններ