
ՊրոԲասկետ Ա-Լիգայի տղամարդկանց 2025/2026թթ. մրցաշրջանի ծրագրով ընթանում են կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները։
Երեկ կայացած առաջին խաղում «Հատիսը» 99:86 հաշվով հաղթեց «Օլիմպավանին»:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց հատիսցի Դենի Սմիթը: Նա վաստակեց 21 միավոր, կատարեց 12 ռեբաունդ և 7 արդյունավետ փոխանցում:
Նշած թիմերի միջև երկրորդ հանդիպումը նախատեսված է մարտի 8-ին, ժամը 17:00-ին՝ Օլիմպավանում։
Այսօր՝ մարտի վեցին, մյուս կիսաեզրափակիչում կկայանա «Ուրարտու» — «Էրեբունի» դիմակայությունը:
Խաղի սկիզբը ՝ 22:30 –ին: