
Սերբիայի Զրենյանին քաղաքում այսօր՝ մարտի 9-ին, մեկնարկել է մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունը:
Մրցաշարին հայտավորված են 37 երկրների ավելի քան 400 մարզիկներ:
Երիտասարդների Եվրոպայի առաջնությունը մայրցամաքի կարևորագույն մրցաշարերից մեկն է, որը ի հայտ կբերի մարզաձևի համաշխարհային ապագա աստղերին։
Առաջինը պայքարի են մտել ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականը ներկայացնում են հետևյալ ըմբիշները.
57 կգ — Արման Հարությունյան
61 կգ — Լևիկ Միքայելյան
65 կգ — Արման Մուսիկյան
70 կգ — Դավիթ Մարգարյան
74 կգ — Գրիգոր Չոլակյան
79 կգ — Հայկ Պապիկյան
86 կգ — Ռազմիկ Եփրեմյան
92 կգ — Կնյազ Իբոյան
97 կգ — Գուրգեն Սիմոնյան
125 կգ — Խաչատուր Խաչատրյան