Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / մինչև 2028 թվականը երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը Procter & Gamble / P&G / ընկերության հետ: Նրանց գործընկերությունը սկսվել է 2010թ․։
Նոր համաձայնագիրը հաստատել են ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը և P&G - ի բրենդ տնօրեն Մարկ Պրիտչարդը։
Գործընկերությունը ներառում է << Տոկիո -2020 >>, << Պեկին - 2022 >>, << Փարիզ – 2024 >>, << Միլան-Կորտինա- 2026 >> և << Լոս Անջելես – 2028 >> օլիմպիական խաղերը։
Կորպորացիան ՄՕԿ –ի հետ ստեղծել է նաև << Բարի կամեցողություն >> հիմնադրամ։ Այն կաջակցի օլիմպիական և պարալիմպիկ մարզիկներին, ովքեր աշխատում են մարդկային արժեքների առաջխաղացման ծրագրերի վրա: Օգնության համար կարող են դիմել այն մարզիկները , ովքեր համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ և աշխատում են հումանիտար նախագծերի շուրջ։